Բակայի մայր. Եթե մարզադաշտում լինեի, կհանեի կոշիկս և կհարվածեի Նեյմարին (տեսանյութ)
21/06/2015 15:29
Նմանատիպ
Կոլումբիայի հավաքականի հարձակվող Կարլոս Բակայի մայրը` Էլոիզա Ախումադան Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի` Կոլումբիա-Բրազիլիա (1:0) խաղի վերջում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Հիշեցնենք, որ Նեյմարի և Բակայի միջև տեղի ունեցած բախման հետևանքով երկու ֆուտբոլիստներն էր հեռացվեցին խաղադաշտից:
-Այդ պահին ես չարություն էի զգում և ինձ անօգնական էի զգում: Ցանկանում էի խաղադաշտում Կարլոսի կողքին լինել, քանի որ ամեն ինչ կարող էր ավելի լավ վերջանալ: Եթե մարզադաշտում լինեի, կհանեի կոշիկս և կրունկով կհարվածեի Նեյմարին: Կարծում եմ` այդ պահին մարզադաշտում եղած կանանցից շատերը նման ցանկություն են ունեցել,-Բակայի մոր խոսքը մեջբերել է կոլումբիական «El Heraldo» պարբերականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում