Ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի ակցիան սկսվել է
01/10/2012 11:16
Նմանատիպ
«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի այսօր, երկուշաբթի, հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ակցիա ի պաշտպանության Վարդան Օսկանյանի:
Նախաձեռնությունը հրավիրում է բոլորին Ազգային ժողովի մոտ (Դեմիրճյան փողոցի կողմից)՝ մասնակցելու ակցիային:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12-ին Ազգային ժողովը պետք է քննարկի Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը հետևանք է «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում