Բաքու 2015. Հովհաննես Բաչկովը պարտվեց1/8 եզրափակչում

Բաքու 2015. Հովհաննես Բաչկովը պարտվեց1/8 եզրափակչում

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող առաջին Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում անհաջող մեկնարկ գրանցեց Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը: 64 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից և 0:3 հաշվով պարտվեց ուկրաինացի Վիկտոր Պետրովին: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտի մրցաշարում պայքարը լքել էին 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, իսկ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը հաղթել է հունգարացի Նանդոր Քսոկային և դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Հունիսի 23-ին կայանալիք մենամարտում Աբգարյանի մրցակիցը կլինի սլովակ Ուիլիամ Տանկոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում