Չիլիի մայրաքաղքում արտակարգ դրություն Է հայտարարվել սաստիկ ծխամշուշի պատճառով

Չիլիի մայրաքաղքում արտակարգ դրություն Է հայտարարվել սաստիկ ծխամշուշի պատճառով

Չիլիի մայրաքաղաքում եւ արվարձաններում հունիսի 22-ին արտակարգ դրություն Է հայտարարվել: Պատճառն օդի աղտոտվածության մակարդակի կտրուկ բարձրացումն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը:

«Ներկայում մենք հայտնվել ենք արտակարգ իրավիճակում: Սա ամենաչորային հունիսներից մեկն Է ավելի քան 40 տարվա ընթացքում, վերջին օրերին օդի շրջանառության համար անբարենպաստ պայմաններ են Սանտյագոյի հովտում:

Այս ամենը մեծացնում Է մթնոլորտում վնասակար նյութերի պարունակությունը»,- գերատեսչության հաղորդագրությունից մեջբերում Է արել Reuters լրատվական գործակալությունը: Վերջինիս տվյալներով՝ նախարարությունը կարգադրել Է ժամանակավորապես դադարեցնել ավելի քան 900 ձեռնարկությունների աշխատանքը եւ արգելել ավտոմոբիլների ավելի քան 40 տոկոսի շահագործումը, որոնց թիվը մեգապոլիսում գերազանցում Է 1,7 միլիոնը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Չիլիի մայրաքաղաքում վերջին անգամ նման վիճակ Է ստեղծվել 1999 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում