Բաքու 2015. Հայ երեք սամբիստները կպայքարեն բրոնզե մեդալների համար

Բաքու 2015. Հայ երեք սամբիստները կպայքարեն բրոնզե մեդալների համար

Եվրոպական առաջին խաղեր հերթական մրցութային օրը շարունակվում են սամբոյի մրցումները։

Կիսաեզրափակիչ դուրս եկած 90 կգ քաշային Աշոտ Դանիելյանը 1:3 հաշվով պարտվել է բելառուս Անդրեյ Կազուսոնիակին:

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժամը 18.00-ին, կմեկնարկեն սամբոյի վճռական գոտեմարտերը: Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:

57 կգ քաշային կարգում հանդես եկող Աշխարհի, Եվրոպայի և Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը կմրցի բելառուս Վլադիսլավ Բուրձի հետ: 90 կգ քաշային կարգում հանդես եկող Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Աշոտ Դանիելյանի մրցակիցը լիտվացի Ռադվիլաս Մատուկասն է: Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Սոսե Բալասանյանն էլ ուժերը կչափի բուլղարացի Մագդալենա Վարբանովայի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում