Հունաստանի Նախագահը կարեւորել է Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը

Հունաստանի Նախագահը կարեւորել է Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը

Հունաստանի Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ՀՅԴ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ հակամարտության մասին` հավելելով, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների միջոցով:

Ինչպես հաղորդում է  «Ազատ օր» պարբերականը, մոտ 30 րոպե տեւած հանդիպման ժամանակ կողմերը  քննարկել են հայ-հունական հարաբերությունները` շեշտելով Հունաստանի եւ Հայաստանի միջեւ գործակցության ոլորտների ընդարձակման օգտակարությունն ու կարեւորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում