Թուրքիայի և Հորդանանի սիրիական տարածք են մտել 80 հազար ապստամբ

Թուրքիայի և Հորդանանի սիրիական տարածք են մտել 80 հազար ապստամբ

Թուրքիայից և Հորդանանից սիրիական տարածք են թափանցել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 80 հազար ապստամբ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին: «Ջաբհա ան Նուսրա»-ի ահաբեկիչները, որոնք կապված են «Ալ Կաիդա»-ի հետ, զինավարժանքներ են անցել Ւսրայելի, Հորդանանի և ԱՄՆ-ի մասնագետների մոտ:

Նա նաև նշել է, որ Թուրքիան հիմնական ուղին է, որտեղով ապստամբները տարբեր երկրներից մուտք են գործում Սիրիա:Սիրիական իշխանությունները բազմիցս կոչ են ուղղել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում