Ոչ մարտական պայմաններում ժամկետային զինծառայող է զոհվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս.թ. հոկտեմբերի 1-ին ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մնացական Թորգոմի Մնացականյանը՝ ծնված 1994թ.:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայք-էջից: 

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Պատահարի մանրամասներ կհաղորդվեն լրացուցիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում