ԱԺ նիստը մեկնարկել է. քննարկվում է Վ. Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, ԲՀԿ-ն հրաժարվել է մասնակցել քվեարկություններին
Նմանատիպ
Այսօր ժամը 11:00-ին Ազգային Ժողովի դիմաց բողոքի ակցիա անցկացրին «Պահանջում ենք դադարեցրել քաղաքական հետապնդումը Վարդան Օսկանյանի հանդեպ» նախաձեռնության անդամները:
Այնուհետ ժամը 12:00-ին մեկնարկեց Ազգային Ժողովի նիստը, որի ընթացքում պիտի քննարկվի Վարդան Օսկանյանի անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ Գլխավոր Դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդությունը:
Նիստին մասնակցում է 107 պատգամավոր:
Տեղեկություն կա, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի թույլատրել ԲՀԿ – ին Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ մանրամասն նյութեր պարունակող փաթեթը նիստի ժամանակ տրամադրել պատգամավորներին:
Հավելենք նաեւ, որ այսօր ԲՀԿ-ի պլանավորած նիստին, որը տեղի է ունեցել 11:30-ին, ԲՀԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկա չի գտնվել: Վերջինս ներկա չի նաեւ ԱԺ քննարկմանը:
Ըստ վերջին տեղեկատվության, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ կուսակցության պատգամավորներն այսօր չեն մասնակցելու ԱԺ քվեարկություններին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները բացի Գագիկ Ծառուկյանից ԱԺ դահլիճում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում