Ստավանգեր. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գիրիի հետ
22/06/2015 23:58
Նմանատիպ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմարցաշարը, որին մասնակցում է Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:
Մրցաշարի 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սև խաղաքարերով մրցեց Անիշ Գիրիի հետ: Պարտիայի 36-րդ քայլին կողմերը համաձայնեցին են ոչ-ոքի: 6-րդ տուրի բոլոր արդյունքները ներկայացված են ստորև:
Ստավանգեր. 6-րդ տուր
- Գիրի – Արոնյան` 0.5 – 0.5
- Գրիշչուկ – Թոփալով` 0 – 1
- Կարուանա – Համեր` 0.5 – 0.5
- Անանդ – Վաշիե-Լագրավ` 1 – 0
- Կարլսեն – Նակամուրա` 0.5 – 0.5
Այս ոչ-ոքիից հետո Լևոն Արոնյանն ունի 2.5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ 7-րդ տուրում նրա մրցակիցը լինելու է Անանդը:
Մասնակիցների դասավորությունը
1. Թոփալով 5.5
2. Նակամուրա 4
3. Անանդ 4
4. Գիրի 3.5
5. Վաշիե-Լագրավ 2.5
6. Արոնյան 2.5
7. Կարուանա 2.5
8. Կարլսեն 2
9. Գրիշչուկ 2
10. Համեր 1.5