Աղվան Հովսեփյանը ներկայացրեց Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. քննարկումը շարունակվում է. ուղիղ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, հոկտեմբերի 1-ին, ժամը 12:00-ին մեկնարկեց ՀՀ Ազգային Ժողովի նիստը: Քննարկում է ՀՀ Գլխավոր Դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդությունը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: 

Գլխավոր Դատախազը ներկայացրեց իր միջնորդությունը եւ այժմ պատասխանում է պատգամավորների հարցերին: Նշենք, որ նիստին մասնակցում է 107 պատգամավոր: ԲՀԿ խմբակցությունը ներկա է ամբողջ կազմով՝ բացառությամբ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի: ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ հայտարարել է, որ ԲՀԿ-ն այսօր կբոյկոտի բոլոր քվեարկությունները: 

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը մեղադրվում է «փողերի լվացում» քրեական գործի հատկանիշներով: 

Այսօր ժամը 11:00-ից «Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը ակցիա է անցկացնում Ազգային Ժողովի դիմաց ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում