«Իրավունք». ՀՅԴ-ն ձկան պես լուռ է
23/06/2015 09:43
Նմանատիպ
«Իրավունք»-ում կարդում ենք. «Ի տարբերություն ընդդիմադիր մյուս խմբակցությունների, որոնք այս կամ այն կերպ մասնակցում են էլէներգիայի թանկացման դեմ իրականացվող ցույցերին կամ որևէ ձևաչափով բարձրաձայնում են այդ մասին, այս օրերին խիստ լուռ է ԱԺ ՀՅԴ խմբակցությունը։ Ավելին, եթե նախկինում որևէ հարցի շուրջ Դաշնակցության տեսակետը հնարավոր էր լինում պարզել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից, ապա այժմ նա էլ է լուռ։ Իսկ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը ոչ միայն լռում են, այլև փորձում են աննկատ մնալ խորհրդարանում։ Հետո էլ ասում են, թե մի ասեք, որ ՀՅԴ-ն պատրաստվում է կոալիցիա մտնել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում