«Քասինի» զոնդը Սատուռնի երեք լուսինների բացառիկ լուսանկար Է արել
Նմանատիպ
Գիտնականները «Քասինի» տիեզերական զոնդի միջոցով ստացել են Սատուռնի երեք արբանյակների բացառիկ լուսանկար՝ կիսալուսինների տեսքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է NASA-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Լուսանկարում ամենախոշոր արբանյակը Տիտանն Է: Այն գտնվում Է «Քասինիից» մոտավորապես 2 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:
Ռեյա արբանյակը լուսանկարի ձախ կողմի վերեւում Է, այն հետազոտական զոնդից բաժանել Է 3,5 միլիոն կիլոմետր: Երրորդ արբանյակը՝ Միմասն Է, եւ այն գտնվում Է «Քասինիից» 3,1 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, պատկերը գիտական տիեզերանավի ապարատների միջոցով ստացվել Է 2015 թվականի մարտի 25-ին: «Քասինիի» առաքելությունը NASA-ի, ԵՏԳ-ի (Եվրոպայի տիեզերական գործակալության) եւ Իտալիայի տիեզերական գործակալության համատեղ ծրագիրն Է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում