Նստացույցը ցրելու հետեւանքով շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ, տուժել է 11 ոստիկան

Նստացույցը ցրելու հետեւանքով շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ, տուժել է 11 ոստիկան

Բաղրամյան պողոտայում նստացույցը ցրելու հետևանքով շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, 8-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 4-ը` «Էրեբունի», 1 -ը` «Արամյանց» բժշկական կենտրոններ և 2-ը` Մխ. Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց: Բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածներից 10-ն ունեցել է թեթև քերծվածքներ, սալջարդեր, ստացել է առաջին բուժօգնություն: Այս պահի դրությամբ` 8-ը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կետրոնում և պատրաստվում է դուրս գրման: Հունիսի 23-ի առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի` տարբեր վնասվածքներով և գտնվում են հետազոտման փուլում:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տուժածների թվում կան նաև 11 ոստիկաններ:

Ցուցարարների պահանջը էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու որոշումը չեղյալ համարելն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում