Կալիֆոռնիայում ավիաաղետից զոհվել է «Տիտանիկ» ֆիլմի կոմպոզիտոր Ջեյմս Հոռները
Նմանատիպ
Կալիֆոռնիայում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհվել է ամերիկացի հայտնի կոմպոզիտոր Ջեյմս Հոռները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Hollywood Reporter հանդեսը: Հրատարակության տվյալներով՝ 61-ամյf կոմպոզիտորի մահը հաստատել Է նրա օգնականուհին:
S-312 Tucano միաշարժիչ ինքնաթիռը, որը վարում Էր Հոռները, հունիսի 22-ի առավոտյան ընկել Է Սանտա Բարբարա քաղաքի շրջանում՝ Լոս Անջելեսից 160 կիլոմետր հեռավորության վրա: «Ընկնելուց անմիջապես հետո ինքնաթիռը բոցավառվել Է,- նշում Է հրատարակությունը:- Աղետի պատճառների հետաքննություն Է սկսվել»:
Ամերիկյան CBS հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռում եղել է միայն կոմպոզիտորը:
Կրկնակի օսկարակիր 61-ամյա Հոռները լայն ճանաչում է ստացել «Տիտանիկ» ֆիլմի համար գրված երաժշտության եւ երգի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում