Գործակալ. Չեմ կարծում, թե իտալական ակումբները կարող են գնել Կավանիին
23/06/2015 12:26
Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանիի գործակալ Կլաուդիո Անեելուչին կարծում է, որ իտալական ակումբները չեն կարողանա գնել ուրուգվայցու տրանսֆերը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Կավանիի ծառայություններով հետաքրքրած է «Միլանը» և պատրաստ է նրա համար վճարել 50-55 մլն եվրո:
«Չեմ կարծում, թե Իտալիայում կան այնպիսի ակումբներ, որոնք կարող են Կավանիի նման ֆուտբոլիստին գնել: Բացի այդ, Էդինսոնը հստակ հասկացրել է, որ երջանիկ է Փարիզում և ցանկանում է մնալ «Պարի Սեն Ժերմենում»: Ավելացնելու ոչինչ չկա»,-գործակալի խոսքը մեջբերված է «Calciomercato»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում