Ընդդիմադիր ուժերը հանդես են եկել հայտարարություններով Բաղրամյան պողոտայի միջադեպի առիթով
Նմանատիպ
Ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն իրենց դիրքորոշումն են արտահայտել Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի ընթացքում ՀՀ ոստիկանության իրականացրած գործողությունների վերաբերյալ:
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության անդամ Գագիկ Մելիքյանը լրատվամիջոցներին տրամադրած մեկնաբանությունում համարում է, որ տեղի ունեցածը քննադատության չի դիմանում և ոստիկանության գործողություններն անհամաչափ են եղել: «Ցուցարարների պայքարն արդար էր՝ նրանք փողոց էին դուրս եկել՝ ոչ ասելու հերթական կամայական ու չհիմնավորված որոշմանը: Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ մի քանի անձանց կոռումպացվածության հետևանքով Հայաստանում կրկին թանկացումների շղթա է սկսելու»,- «Արմենպրես»-ի հաղ? ?րդմամբ` նշել է Մելիքյանն ու ՍԴՀԿ անունից կոչ արել ազատ արձակել բերման ենթարկվածներին:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ թանկացման դեմ պայքարողները կարող են հաղթանակի հասնել միասնականության շնորհիվ, կրկին պահանջել է իշխանափոխություն ու նշել. «Մենք հիշում ենք ու պահանջում, տեսնում ու դատապարտում»:
Հայտարարություն է տարածել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: «Ազատ դեմոկրատների» քննադատության թիրախում նույնպես հայտնվել է ոստիկանությունը. «Առանց որևէ օրինական հիմքի ոստիկանության տարբեր բաժանմունքներ է տարվել ավելի քան 237 քաղաքացի»: «Ազատ դեմոկրատները» կոչ են արել ՀՀ իշխանություններին ազատ արձակել ոստիկանության բաժանմունքներում գտնվող ՀՀ քաղաքացիներին:
Ավելի վաղ հայտարարություն է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը, որում նշվում է, որ խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Ոստիկանությունը հիշեցրել է, որ հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմ? ?ց անտեսվել են. «Այնուամենայնիվ, բանակցությունները և համոզման աշխատանքները արդյունքի չեն հանգեցրել կազմակերպիչների հակազդեցության պատճառով: Ստեղծված իրավիճակում ոստիկանությունը ուժ է կիրառել՝ հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, համաձայն որի՝ հավաքը կամովին չդադարեցվելու դեպքում ոստիկանությունը ցրում է հավաքը»,- նշված է ոստիկանության տարածած հայտարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում