Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ բարձունքներ է ազատագրել սիրիա- լիբանանյան սահմանի մերձակայքում

Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ բարձունքներ է ազատագրել սիրիա- լիբանանյան սահմանի մերձակայքում

Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համագործակցության արդյունքում հունիսի 23-ին վերահսկողություն է հաստատել Ջարաջիրի մի քանի բարձունքների վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղի ունեցած բախումների ժամանակ զինյալներ են սպանվել ու վիրավորվել:

Նախօրեին «Հըզբոլլահ»-ն Արսալի բարձունքներում վնասներ է հասցրել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորմանը: Ավելի վաղ նրանք կանխել էին «Իսլամական պետության» հարձակումը:

Մյուս կողմից քրդական ինանքնապաշտպանական ուժերը ազատագրել են Ռակկայի նահանգի Այն Այիսի քաղաքի արևմտյան և հարավ-արևմտյան հատվածները:

Վերջին շրջանում սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ զգալի հաջողությունների է հասել սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում, ազատագրվել են մի շարք բարձունքներ: Ռազմական գործողությունների արդյունքում զինյալները լուրջ կորուստներ են կրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում