Ընդմիջումն ավարտվեց. ԱԺ-ում նիստը շարունակվում է
Նմանատիպ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, հոկտեմբերի 1-ին, ժամը 12:00-ին մեկնարկեց ՀՀ Ազգային Ժողովի նիստը: Քննարկվում է ՀՀ Գլխավոր Դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդությունը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար:
Գլխավոր Դատախազը ներկայացրեց իր միջնորդությունը եւ պատասխանեց պատգամավորների հարցերին: Այնուհետեւ ժամը 13:30-14:30 հայտարարվեց ընդմիջում: Այժմ ՀՀ Գլխավոր Դատախազը շարունակում է պատասխանել ներկաների հարցերին:
Նշենք, որ նիստին մասնակցում է 107 պատգամավոր: ԲՀԿ խմբակցությունը ներկա է ամբողջ կազմով՝ բացառությամբ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի: ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ հայտարարել է, որ ԲՀԿ-ն այսօր կբոյկոտի բոլոր քվեարկությունները: Նմանատիպ հայտարարություն է արել նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը մեղադրվում է «փողերի լվացում» քրեական գործի հատկանիշներով:
Նիստին կարող եք հետեւել այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում