Ադրբեջանում իրադրությունը վատանում է, ՌԴ-ը զիջում է Հայաստանին. Freedom House
23/06/2015 16:11
Նմանատիպ
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային փուլի երկրները» ամենամյա զեկույցը, որտեղ վերլուծվում է տարբեր շրջանների 29 երկրի վիճակ՝ Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա։
Պետություններին տրվել են վարկանիշներ 1-7 սանդղակով, որտեղ 1-ը համարվել է որպես առավելագույն, իսկ 7-ը` նվազագույն առաջընթացի գրանցման ցուցանիշ: Վարկանիշային աղյուսակը մշակելիս հաշվի են առնվել ընտրական գործընթացի, քաղաքացիական հասարակության վիճակի, մեդիայի անկախության աստիճանի, կաշառակերության մակարդակի, կառավարման որակի և այլ ցուցանիշներ: Ըստ այդմ՝ Հայաստանին տրվել է 5,36 բալ, Ադրբեջանին՝ 6,75, Վրաստանին` 4,64 բալ: Հայաստանին իրենց ցուցանիշներով զիջել են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում