Դանիան դարձել Է ԵՄ-ում գների ամենաբարձր մակարդակով երկիրը
Նմանատիպ
Եվրամիության 28 երկրներում պահպանվում Է առօրյա պահանջարկի ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի եւ ըմպելիքների գների լուրջ ցրվածքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Գերմանիայի Համերկրային վիճակագրական վարչության հաշվարկները, որն ընդհանրացրել Է 2014 թվականի տվյալները: Գների ամենաբարձր մակարդակով երկիրը եղել Է Դանիան, նրան հաջորդել են սկանդինավյան մնացած երկրները:
ԵՄ-ում եղել են երկրներ, որտեղ ապրուստի արժեքը կիսով չափ բարձր Է, քան ԵՄ-ի միջինը, բայց եւ կան այնպիսի երկրներ, որտեղ այն կիսով չափ ցածր Է: Խոշոր երկրներից միջին վիճակագրական ցուցանիշներին ամենից մոտ Է Գերմանիան. նրա սպառողական զամբյուղն ընդամենը 1,5 տոկոսով Է թանկ համաեվրոպականից, հաղորդել Է Deutsche Welle-ն: Թվաբանական միջինին մոտ Է նաեւ Իտալիան, որտեղ սպառողական զամբյուղի արժեքը բարձր Է 1,9 տոկոսով:
Եվրոպայի ամենաթանկ տարածաշրջանը մնում Է Սկանդինավիան: Այդ թվում Դանիայում ապրուստի արժեքը ԵՄ-ի միջինից բարձր Է 38 տոկոսով, Շվեդիայում եւ Ֆինլանդիայում՝ 23 – 25 տոկոսով:
Ըստ որում աշխարհամասի ամենաԷժան տարածաշրջանը Բալկաններն են (հետխորհրդային երկրները վիճակագրությունում հաշվի չեն առնվել): Այսպես, Բուլղարիայի բնակիչները եւ հյուրերն սպառողական զամբյուղի համար 51,6 տոկոսով պակաս են վճարում, քան ԵՄ-ի միջինը:
Սակայն աշխարհամասի ամենաթանկ եւ ամենաԷժան երկրները ԵՄ-ի կազմի մեջ չեն մտնում: Առօրյա պահանջարկի ապրանքների արժեքի գծով առաջատարներն են Նորվեգիան (+48,1 տոկոս) եւ Շվեյցարիան (+54,1 տոկոս), մինչդեռ Մակեդոնիայում սպառողական զամբյուղը միջին եվրոպականից Էժան Է 53,3 տոկոսով:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Արեւելյան Եվրոպայում գների մակարդակն Էապես ցածր Է եվրոպական միջին վիճակագրական արժեքից: Այսպես, Հունգարիայում, Լեհաստանում եւ Ռումինիայում սպառողական զամբյուղն Էժան Է 40 – 50 տոկոսով, Լիտվայում եւ Չեխիայում՝ մոտավորապես 36 տոկոսով, Էստոնիայում եւ Լատվիայում՝ 20 – 30 տոկոսով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում