Սիրիական բանակը ահաբեկչական խմբավորման ղեկավարների թաքստոց է ոչնչացրել
Նմանատիպ
Սիրիական բանակը Դարաայի նահանգի Բուսրա աշ Շամ քաղաքում ահաբեկչական խմբավորման ղեկավարների թաքստոց է ոչնչացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, արդյունքում մի քանի ղեկավարներ են սպանվել: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, Հոմսի Տաֆհա գյուղում սիրիական բանակն ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցության արդյունքում ոչնչացրել է «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչների, նաև ոչնչացվել են նրանց զենքերը:
Հասաքե նահանգի աղբյուրների տեղեկացմամբ, բանակի ստորաբաժանումներից մեկն ԻՊ-ի թաքստոցներ է ոչնչացրել Սաբահ ալ Խեյր, Միլբիա շրջաններում:
Արաբական աղբյուրների տեղեկացմամբ, քրդական ուժերը հունիսի 22-ին վերահսկողություն են հաստատել Ռակկայի նահանգի Թել Աբյադի հարավում գտնվող ռազմակետի վրա, որը գտնվում էր ԻՊ-ի ձեռքում նախորդ տարվանից: Քրդական ուժերը Ռակկայի նահանգում շարունակում են պայքարել ԻՊ-ի դեմ:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում