«Վարդենիսի ՋՕԸ» սպասարկման տարածքում մեկնարկել է ոռոգման շրջանն արդեն
Նմանատիպ
Գեղարքունիքի մարզի «Վարդենիսի ՋՕԸ»-ում ոռոգման նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին մայիսից, իսկ ռոգման աշխատանքների մեկնարկը տրվել է հունիսի երկրոդ կեսին եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի վերջը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Վարդենիսի ՋՕԸ» տնօրեն Արմեն Նալբանդյանը, այս տարածաշրջանում հիմնականում ոռոգվում են հացահատիկի, կարտոֆիլի եւ կաղամբի ցանքատարածությունները: Ընկերությունը սպասարկում է Վարդենիս, Կարճաղբյուր, Մաքենիս, Ծովակ, Լուսակունք, Խաչաղբյուր, Ակունք, Այրք, Գեղամաբակ, Սոթք, Ազատ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Նորակերտ, Շատվան, Ակունք համայնքների տնտեսությունները: Այստեղ վարձավճարների գանձումը կատարվել է 95 տոկոսով, միայն թե ամբողջ գումարը հնարավոր է լինում հավա քագրել տարեվերջին, երբ ջուր սպառողները կարողանում են իրացնել ստացված բերքը եւ կանխիկ գումար ունենալ: Վարձավճարների պետական սահմանված գինը 1 խորանարդ մետրի դիմաց 11 դրամ է:
««Վարդենիսի ՋՕԸ»-ն ոռոգման ջրով ապահովում է շուրջ 1627 հեկտար հողատարածք: Նախորդ տարվա համեմատ ոռոգվող տարածքների չափը մնացել է նույնը: Համայնքների սպասարկումն իրականացվում է 48 խորքային հորերի միջոցով, իսկ եւս հինգը վերանորոգման կարիք ունեն»,- հայտնեց Արմեն Նալբանդյանը: Ջրօգտագործողների ընկերության սպասարկման տիրությում է նաեւ 15 ինքնահոս ջրանցք եւ 6 պոմպային կայան: Նախորդ տարիներին ջրանցքներ են նորոգվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով եւ ընկերության միջոցներով, իսկ այս տարի Գեղարքունիքի մարզում ոռոգմա ն շրջանին նախապատրաստվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կատարվել են հատկացումներ՝ 2015 թվականի գյուղատնտեսական տարվա ոռոգման շրջանի առաջնահերթ խնդիրների կարգավորման նպատակով: Ընկերությանը հատկացվել է 8.5 միլիոն դրամ, եւ տրամադրված գումարը հիմնականում ուղղվել է խորքային հորերի ու որոշ ջրանցքների նորոգմանը:
Խոսրով Խլղաթյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում