«Հայկական ժամանակ». Գորիկ Հակոբյանի դրամական միջոցները վերջին մեկ տարում աճել են միանգամից 10,2 միլիոն դրամով

«Հայկական ժամանակ». Գորիկ Հակոբյանի դրամական միջոցները վերջին մեկ տարում աճել են միանգամից 10,2 միլիոն դրամով

«Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի դրամական միջոցները վերջին մեկ տարում աճել են միանգամից 10,2 միլիոն դրամով: Թե ի՞նչ ճանապարհով՝ անհայտ է. Հակոբյանի տարեկան աշխատավարձը կազմում է 9,1 միլիոն դրամ:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ ԱԱԾ պետի 2014թ. տարեկան հայտարարագրի համաձայն, նա տարեսկզբին ունեցել է 28,3 մլն դրամ, իսկ արդեն տարեվերջին՝ 38,5 միլիոն: Դրանից ընդամենը 3 տարի առաջ 2011–ի տարեվերջին, ԱԱԾ պետի դրամական միջոցները կազմել են կրկնակի քիչ 19,6 մլն դրամ: Նրա կինը Գայանե Մելիքյանը, չի աշխատում, սակայն ստանում է նվիրատվություններ: 2014-ին նա 19 մլն դրամ նվիրատվություն է ստացել և նույնքան արժեքով էլ բնակարան գնել: Հայտարարագրած միջոցները 2014թ. տարեվերջին կազմել են 24,6 մլն դրամ՝ 1,7 միլիոնով ավելի, քան տարեսկզբին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում