ԵԽԽՎ-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատել քաղբանտարկյալներին

ԵԽԽՎ-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատել քաղբանտարկյալներին

ում հունիսի 23-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդանարանական Վեհաժողովի մոնիթորինգային կոմիտեի զեկուցողների` «Ադրբեջանում դեմոկրատական ինստիտուտների գործողության մասին» զեկույցի հիման վրա ընդունված փաստաթղթում Ադրբեջանի իշխանությունների առաջ պահանջ է դրվել անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով բանտարկյալներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցում գնահատականներ են տրվել ԵԽ առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման, այդ երկրում դատական համակարգի վիճակի, նոյեմբերին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո խնդիրներին:

Փաստաթղթում շեշտվում է, որ Ադրբեջանն արհամարհել է ընտրական օրենսդրության բարեփոխման գծով Վենետիկի հանձնաժողովի նախկին հանձնարարականները:

«Մոնիթորինգային կոմիտեն լուրջ անհանգստություն է հայտնում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման, անկախ հասարակական կազմակերպությունների ու իրավապաշտպանների գործունեության համար հնարավորությունների բացակայության, ԶԼՄ-ների նկատմամբ հետապնդումների կապակցությամբ: Կոմիտեն ադրբեջանական կառավարությանը կոչ է անում վերջ դնել այդ սիստեմատիկ հետապնդումներին եւ իշխանության քննադատների ճնշումներին», -ասվում է զեկույցում:

Քննարկումների ընթացքում պատգամավորները խիստ քննադատության են ենթարկել պաշտոնական Բաքվին Եվրոպայի Խորհրդի արժեքները եւ նախապատվությունները ցուցադրաբար արհամարհելու գործողոթւյունները:

Զեկույցում խիստ ուղղումների ընդունումը ձախողելուն եւ կոշտ գնահատականները մեղմելուն ուղղված Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի բազմաթիվ եւ հուսահատ փորձերը հակառակ արդյունքն են տվել:

Ելույթ ունեցողները հայտարարել են Բաքվում մարդու իրավունքների խախտումներն արդարացնելու համար ղարաբաղյան հակամարտության վրա անվերջորեն հղումներ կատարելու անթույլատրելիության մասին:

Մոնթիորինգային կոմիտեի ղեկավար Շենեխը նշել է, որ զեկուցողները լուրջ ճնշման են ենթարկվել զեկույցը կազմելու ժամանակ: Զեկույցի էությունն այն է, որպեսզի Ադրբեջանում բազմակարծություն, արտահայտվելու ազատություն եւ անկախ դատարաններ լինեն:

Զեկույցի բանաձեում Ադրբեջանի իշխանություններին ուղղված հստակ պահանջներ են պարունակվում քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու եւ երկրում բռնաճնշումներին վերջ դնելու, հետադիմական օրենսդրությունը չեղյալ հայտարարելու, քաղաքացիական հասարակության աշխատանքի համար պայմաններ ստեղծելու եւ խոսքի ազատությունն ապահովելու վերաբերյալ: Բացի այդ, զեկույցում անուն առ անուն նշված են այն բոլոր քաղբանտարկյալները, որոնց ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել:

Միջազգային ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ, այդ թվում` 24 «խղճի բանտարկյալներ» կան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում