Կարինե Մինասյանին Պուտինը պարգևատրել է ՌԴ Բարեկամության շքանշանով
Նմանատիպ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը ՌԴ-ի հետ բարեկամության և համագործակցության, ՀՀ-ՌԴ առևտրատն տեսական և մշակութային կապերի ամրապնդման համար պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով: Հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, շքանշանը Հայաստանում ՌԴ դեսպանատանը հանձնեց դեսպան Իվան Վոլինկինը:
‹‹Արմենպրես››-ի փոխանցմամբ, հանդիսավոր արարողության ժամանակ դեսպանը շեշտեց, որ Կարինե Մինասյանը մեծ ներդրում է կատարել հայ-ռուսական առեւտրատնտեսական կապերի ամրապնդման գործում եւ հատկապես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում:
‹‹Սա բարձր պարգեւ է, որը ես սիրով հանձնում եմ Կարինե Մինասյանին: Սա իսկապես արժանի պարգեւ է, քանի որ իր բոլոր պաշտոններում նա աշխատել է մեծ նվիրվածությամբ եւ իր աշխատանքով նպաստել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամության եւ համագործակցության զարգացմանը, տնտեսական համագործակցությանը երկու երկրների միջեւ: Այս առումով պատահականություն չէ, որ Կարինե Մինասյանը բարձր պաշտոն է զբաղեցնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, քանի որ նա այդ նախաձեռնության ակունքում էր կանգնած եւ մեծ ներդրում է ունեցել, որպեսզի Հայաստանը այդ սեղմ ժամկետներում դառնա ԵԱՏՄ անդամ››,- ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
‹‹Սա մեր բոլոր գործընկերների աշխատանքի արդյունքն է, որոնց հետ ես աշխատել եմ վերջին տարիներին` երկրի նախագահի եւ վարչապետի ղեկավարությամբ, որպեսզի ամրապնդենք եւ զարգացնենք տնտեսական սերտ հարաբերություններ Եվրասիական միության հետ եւ իրականություն դարձնենք Հայաստանի մուտքը ԵԱՏՄ››,-ասաց Կարինե Մինասյանը`հավելելով, որ այս պարգեւը շատ կարեւոր է իր համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում