«Հրապարակ». Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկել ՀՀԿ գեներալիտետի սրտով չէ

Երեկ ՀՀԿ գեներալիտետը Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումը սկսելուց 10 րոպե անց լքեց ԱԺ նիստերի դահլիճը: «Հրապարակի» տեղեկություններով, այդ միջնորդագիրը և Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը գեներալներ Մանվել Գրիգորյանի և Սեդրակ Սարոյանի սրտով չեն: Նրանք երեկ մտերմիկ շրջանակում նույնիսկ ասել են, որ կողմ չեն, որովհետև իրենք «մարդ բռնել տվող» տղերք չեն: Երեկ թերթի լրագրողը փորձել է ճշտել, թե նրանք ինչպես են քվեարկելու, սակայն երկուսն էլ’ մեկը մյուսին հերթ չտալով, լրագրողին վստահեցրել են, թե դեռ պարզ չէ, կքննարկեն, որից հետո պարզ կդառնա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում