«Հրապարակ». Արա Աբրահամյանը Հայաստանում մի շարք հանդիպումներ է ունեցել
Նմանատիպ
Անկախության տոներից առաջ Հայաստան ժամանած Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին, քննարկել մի շարք, այդ թվում և ներդրումների ծրագրեր’ առայժմ կես միլիոն դոլար արժողությամբ, ապա հանդիպել է իր «տղաների» և հայաստանյան կառույցների ներկայացուցիչների հետ, վերջիններիս հրահանգել, որ առաջիկա նախագահական ընտրություններում աջակցեն Սերժ Սարգսյանին: Ինչը հետաքրքիր է ոչ միայն նրա ղեկավարած «ալամ աշխարհի» հայերի միության տեսանկյունից, այլև’ որ Արա Աբրահամյանը գրեթե ռուսական «ցարական ընտանիքի» անդամ է’ Լյուդմիլա Պուտինայի մասով, նա ամուսնացած է վերջինիս զարմուհու հետ: Իսկ քաղաքական մասով’ Աբրահամյանը ՌԴ հանրային պալատի անդամ է, Պուտինի խորհրդականը’ վստահելի անձը: Արա Աբրահամյանը Հայաստանից մեկնել է սեպտեմբերի 20-ի երեկոյան: Մինչ այդ ևս մի կես միլիոն էլ տարբեր ծրագրերի համար է հատկացրել: Ի դեպ, նույն օրը նույն ինքնաթիռով Մոսկվա է մեկնել նաև Գագիկ Բեգլարյանը: Այդ օրը նրա եղբայրը’ Հակոբ Բեգլարյանը, ազատվել էր Գնումների գործակալության ղեկավարի պաշտոնից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում