«Հայկական ժամանակ». Հայտնի չէ Ստեփանակերտ-Երևան չվերթի առաջին ուղևորը
Նմանատիպ
Ստեփանակերտի օդանավակայանը պաշտոնապես շահագործման է հանձնվել: Այս մասին երեկ հայտարարել է ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը: Վերջինիս խոսքով, սեպտեմբերի 28-ին տրվել է հավաստագիր, ըստ որի’ օդանավակայանը համապատասխանում է միջազգային չափանիշներին և իրավունք ունի ինքնաթիռների ընդունում-մեկնում իրականացնել: Առայժմ հայտնի չէ Երևան-Ստեփանակերտ-Երևան չվերթերի մեկնարկի ստույգ օրը: Նույն ինքը՝ Ադբաշյանը, օրերս հայտարարել էր, որ այս շաբաթ տեղի է ունենալու փորձնական չվերթ, որից հետո պարզ կլինի կանոնավոր չվերթերի սկսման ճշգրիտ ժամկետը: «ՀԺ»-ն նշում է Ստեփանակերտ-Երևան առաջին չվերթը պետք է տեղի ունենար 2011 թվականի մայիսի 9-ին: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը լինելու է առաջին չվերթի առաջին ուղևորը: Դմիտրի Ադբաշյանը երեկ չի պատասխանել հարցին’ իրո՞ք աոաջին չվերթի ուղևորը Սերժ Սարգսյանն է լինելու, պատճառաբանելով, որ ինքը նման հարցերի չի տիրապետում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում