«168 ժամ». Վարդան Ղուկասյանին խնդրել են նախատեսվածից շուտ ազատել քաղաքապետի պաշտոնը
Նմանատիպ
Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները ավարտվում են նոյեմբերի 12-ին: Դրանից հետո է միայն ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ստանձնելու քաղաքապետի լիազորությունները: Սակայն վերջինս այլևս չի ցանկանում այդքան սպասել և, թերթի տեղեկություններով, երկրի բարձրագույն իշխանությանը խնդրել է քաղաքապետի պաշտոնն ավելի շուտ ազատել իր համար: «168 ժամ»-ի աղբյուրների փոխանցմամբ, Վ. Ղուկասյանին պարտադրել են հոկտեմբերի -ին դիմում ներկայացնել և կամովին ազատել քաղաքապետի պաշտոնը: Սա, բացի քաղաքապետի պաշտոնը մեկ ամիս առաջ զբաղեցնելուց, Ս. Բալասանյանին հնարավորություն կտա, որպես Գյումրիի քաղաքապետ ընդունել հոկտեմբերի 9-ին Գյումրի ժամանող ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին: Բալասանյանը մտահոգություն ունի, որ Իվանովը կարող է գալ Գյումրի և շփոթության մեջ ընկնել, այդպես էլ չհասկանալով, թե ով է Գյումրիի քաղաքապետը’Վ. Ղուկասյանը, թե՞ Սամվել Բալասանյանը: Ի բարեբախտություն Բալասանյանի, «168 ժամի» տեղեկություններով’ Ղուկասյանը համաձայնվել է դիմում գրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում