«Առավոտ». «Մարտի 1»-ի քոմփլեմենթար պարտակողը
Նմանատիպ
«Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» կազմակերպության նախագահ Անդրանիկ Քոչարյանը, երեկ անդրադառնալով Washington Post Al Jazeera լրատվամիջոցներում Վարդան Օսկանյանի գործով անդրադարձին, որտեղ «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործը պայմանավորել էին Վ. Օսկանյանի անկախ, պոտենցիալ և արևմտամետ ֆիգուր լինելով, «Առավոտ»-ին ասաց. «Բացարձակ չեմ կիսում այդ տեսակետը, որովհետև արեմտամետ գործիչ լինելու որևէ հանգամանք չեմ տեսնում: Ընդհակառակը’ տեսնում եմ, որ Օսկանյանի նկատմամբ կարելի էր այլ քրեական գործեր հարացել, եթե հանրապետության դատախազությանը հետևեր մամուլում տարիներ առաջ տպված մի հոդվածի, որը լուրջ փաստացի նյութ էր պարունակում, և որը ոչ մի կերպ այդպես էլ պարոն Օսկանյանի կողմից չհերքվեց:
Հոդվածը կոչվում էր «Մարտի 1»-ի քոմփլիմենթար պարտակողը»: Washington Post թերթում կարելի է նաև համապատասխան վարձավճարով հոդվածներ գրել: Չգիտեմ’ ով է գրել, ինչ փաստացի նյութերի հիման վրա է այդպիսի եզրահանգամների եկել» :