«Չորրորդ ինքնիշխանություն». «Ժառանգության» գրասենյակում իրար հետևից գաղտնի նիստեր են անցկացվում
Նմանատիպ
Քաղաքական դաշտում տեղ գտած խոսակցությունների համաձայն, ժառանգական թևի կարկառուն դեմքերը տևական ժամանակ է, ինչ պտտվում են Բաղրամյան 26-ի կողմերը: Ասում են’ հատկապես «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ամեն կերպ փորձում է իր հարաբերությունները հստակեցնել նախագահականի հետ ու իր հետագա քայլերի վերջնական պատկերը ունենալ’ 2013-ի հետ կապված: Ի դեպ, սրան զուգահեռ, մեկ այլ խոսակցության համաձայն էլ, ժառանգականները շաբաթ օրվանից իրար հետևից գաղտնի նիստ են անցկացնում ժառանգության գրասենյակում’ հասկանալու, թե առաջիկա քառօրյային ի՞նչ տակտիկա են որդեգրելու քաղաքական դաշտի գլխավոր ինտրիգի’ նախկին ԱԳ- նախարար Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող գործողությունների ու մասնավորապես պատգամավորական անձեռնմխելիությունից նրան զրկելա փաստի առիթով: Դժվար չէ պատկերացնել, թե ժառանգության դեպքում քամին որ ուղղությունից է փչելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում