«Հրապարակ». Օսկանյանը վիրավորվա՞ծ է Ծառուկյանի բացակայությունից
02/10/2012 08:41
Նմանատիպ
Վարդան Օսկանյանը երեկ «վճռական մենակ» էր, հասկանալիորեն’ բավականին մտահոգ ու ահավոր անտրամադիր: Մինչև նիստն սկսվելը նա միայնակ նստած էր իր սենյակում, միակ մարդը ԲՀԿ-ից, որ սրտացավ ելումուտ էր անում, Գուրգեն Արսենյանն էր: Հետո Օսկանյանն ինքը գնաց Արսենյանի վիպ-սենյակ, որտեղ վերջինիս հետ քննարկում էին «կողմ քվեարկողների» ցանկը, Արսենյանն ասում էր’ այ, սա-սա-սա «կողմ» կքվեարկեն: Օսկանյանը լուռ էր: «Հրապարակի» աղբյուրների համաձայն’ նա վիրավորված է Գագիկ Ծառուկյանի բացակայության փաստից, որովհետև հասկանում է, որ քաղաքական անհրաժեշտության դեպքում իրեն կարող են և ձերբակալել, և միակ մարդը, ով կարող է դրան խոչընդոտել, անհրաժեշտ պահին իր կողքին չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում