«Ժամանակ». ՀԱԿ-ից քվեարկելու է միայն Նիկոլ Փաշինյանը
02/10/2012 08:46
Նմանատիպ
«Ժամանակ»-ի տեղեկություններով, ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկության շուրջ ԱԺ-ում բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը չեն մասնակցելու քվեարկությանը։։
«Առաջին երեքն արդեն հայտարարել են այդ մասին։ ՀԱԿ-ը դեռ չի հայտարարել, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ-ը եւս չի մասնակցելու քվեարկությանը՝ բացառությամբ թերեւս Նիկոլ Փաշինյանի։ ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանին երեկ հարցրինք, թե սա որոշակի համագործակցությո՞ւն է ԲՀԿ-ի հետ։ «Ես գիտեմ ձեր հարցերը որ կողմ են ուղղված, դրա համար էլ ասում եմ՝ մենք առայժմ այդպիսի որոշում չունենք»,- հայտարարեց Ջհանգիրյանը»,- գրում է «Ժամանակը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում