ԱԺ նիստն սկսվել է. շարունակվում է Օսկանյանի գործի քննարկումը
Նմանատիպ
Այսօր, ժամը 12:00 սկսվում է Ազգային ժողովը նիստը: Կշարունակի ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագրի քննարկումը:
Նախ ելույթ կունենան երեկ հերթագրված պատգամավորները, այնուհետեւ մինչև 20 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթների հնարավորություն կընձեռնվի Գլխավոր դատախազին և Վ.Օսկանյանին: Ավարտին ԱԺ-ն կկայացնի պատգամավորին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու կամ մերժելու մասին որոշում:
ԲՀԿ-ի խմբակցության պատգամավորները բոյկոտում են նիստը. ներկա են միայն այն պատգամավորները, ովքեր հերթագրված են ելույթի համար: Ելույթներից հետո նրանք եւս կլքեն նիստերի դահլիճը եւ չեն մասնակցի նաեւ քառօրյայի մյուս նիստերին: Երեկ այս մասին հայտարարել էր խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում