Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը չի մասնակցի քվեարկությանը
Նմանատիպ
Այսօր, ժամը 12:00 սկսվեց Ազգային ժողովը նիստը: Շարունակվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագրի քննարկումը:
Այժմ ելույթ են ունենում երեկ հերթագրված պատգամավորները, այնուհետեւ մինչև 20 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթների հնարավորություն կընձեռնվի Գլխավոր դատախազին և Վ.Օսկանյանին: Ավարտին ԱԺ-ն կկայացնի պատգամավորին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու կամ մերժելու մասին որոշում: Նիստին գրանցվել է 81 պատգամավոր:
ԲՀԿ-ի խմբակցության պատգամավորները բոյկոտում են նիստը. ներկա են միայն այն պատգամավորները, ովքեր հերթագրված են ելույթի համար: Ելույթներից հետո նրանք եւս կլքեն նիստերի դահլիճը եւ չեն մասնակցի նաեւ քառօրյայի մյուս նիստերին: Երեկ այս մասին հայտարարել էր խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Իր ելույթում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունը չի մասնակցի քվեարկությանը: Նման հայտարարությամբ երեկ հանդես են եկել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը եւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում