Այսօր ժամը 12:00-ին մեկնարկած ԱԺ նիստը շարունակվում է: Քննարկվում է ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը՝ ՀՀ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին:
Ելույթ ունեցան հերթագրված պատգամավորները: Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նախատեսված էր նաեւ Վարդան Օսկանյանի եզրափակիչ ելույթը, սակայն նա ԲՀԿ մյուս պատգամավորների հետ լքեց դահլիճը՝ չսպասելով իր ելույթին:
Դատախազի ելույթին կհաջորդի քվերակությունը: Հիշեցնենք, որ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը: