Էդգար Հակոբյան. առաջադրվելու մտադրություն ես իսկապես ունեմ
Նմանատիպ
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո սկսեցին շրջանառվել լուրեր Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրվող պատգամավորության հնարավոր թեկնածուների մասին:
Սոցիալական ցանցերում, հատկապես Ֆեյսբուք սոցցանցում ի թիվս այլ անունների շրջանառվում է նաեւ երիտասարդ հասարակական գործիչ Էդգար Հակոբյանի անունը: Times.am-ը փորձեց տեղեկատվության հավաստիությունը ճշտել հենց Է. Հակոբյանից:
«Մտադրություն ես իրոք ունեմ: Այժմ ես իմ ընկերների, իմ թիմի հետ խորհրդակցում ենք: Մենք հարցը քննարկում ենք նաեւ Ավանի մեր ծանոթների հետ, ովքեր կարող են ընդգրկվել հետագա աշխատանքներում: Իսկ վերջնական որոշումը կհայտնեմ այն ժամանակ, երբ որ մեր ուսումնասիրությունն ավարտվի»:
Ինչպես նշեց մեր զրուցակիցը, առաջադրվելու մասին վերջնական որոշումն ինքը կհայտնի առաջիկա տասը օրվա ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում