«Ոչ թալանին» նախաձեռնությունից պահանջում են աուդիտ անցկացնել ջէկերում, հէկերում և «Գազպրոմում» (ֆոտո, տեսանյութ)

«Ոչ թալանին» նախաձեռնությունից պահանջում են աուդիտ անցկացնել  ջէկերում, հէկերում և «Գազպրոմում» (ֆոտո, տեսանյութ)

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն Ազատության հրապարակում  հայտարարեցին,  որ   ընդլայնում են իրենց «մարտադաշտը». փողոցային ակցիաներին  զուգահեռ   պայքար  են  տանելու  նաև   մասնագիտական  հարթությունում: Ավելի ուշ նույն վայրում հանրային քննարկում սկսեցին:

Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Արեգունին պահանջեց  աուդիտ անցկացնել ոչ միայն  ՀԷՑ-ում, այլև ջէկերում, հէկերում, ինչպես նաև «Գազպրոմում».  «Միայն ՀԷՑ-ում իրականացրած աուդիտը ճիշտ չի որոշելու էլեկտրաէներգիայի սակագնի գոյացման հարցը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում