Րաֆֆի Հովհաննիսյանն այլեւս պատգամավոր չէ
02/10/2012 17:42
Նմանատիպ
Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ուղարկել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը:
Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը ներկայացրել էր սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստին: Խորհրդարանի կանոնակարգով նախատեսված 15-օրյա ժամկետում Րաֆֆի Հովհաննիսյանը հետ չի վերցրել դիմումը, ինչը նշանակում է, որ դիմումը համարվում է ընդունված, եւ Հովհաննիսյանն այլեւս պատգամավոր չէ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում