Բաց նամակ ՀՀ նախագահին. մենք ստիպված ենք մեջքներս ջարդելով կանգնած տեղ հասնել
Նմանատիպ
Արարատի մարզի 487 երթուղային տաքսուց օգտվող ՀՀ քաղաքացիները բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է.
«Հարգարժան պարոն նախագահ
Մենք այն մարդկանցից ենք, ովքեր ստիպված են օգտվել հասարակական տրանսպորտից, որը մեր հանրապետությունում մեղմ ասած այնքան էլ բարվոք վիճակում չէ: Մենք օգտվում ենք 487 համարի երթուղուց, քանի որ այլ տարբերակ չունենք:
Թվով 6 (Ջրառատ, Գայ, Հայկաշեն, Հովտաշատ, Հայանիստ, Գետաշեն) գյուղ միայն այդ երթուղուց է օգտվում, մասամբ նաև Խաչփար, Ազատաշեն, Գեղանիստ և Արգավանդ գյուղերը: Երթուղին միշտ լիքն է լինում, և մենք ստիպված ենք մեջքներս ջարդելով կանգնած, կամ էլ կիսակքանիստ վիճակում տեղ հասնել, ինչը, ինչպես գիտեք, (հուսով եմ գիտեք) բազմաթիվ ողնաշարային (և ոչ միայն) խնդիրների է հանգցնում:
Խնդրում ենք Ձեզ 487 երթուղու կամ քանակն ավելացնել և երթևեկության միջակայքերը կրճատել, կամ երթուղային տաքսիները փոխարինել միկրոավտոբուսներով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում