ԲՀԿ-ի հետագա քայլերի մասին հանրությունը կտեղեկանա կուսակցության խորհրդակցությունից հետո

ԲՀԿ ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի գործընկերներ, բազմաթիվ լրագրողների կողմից այսօր ինձ տրված մեր հետագա քայլերի և ԵԽԽՎ պատվիրակության ԲՀԿ ներկայացուցիչների գործողությունների վերաբերյալ հարցի առնչությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ առաջիկայում տեղի կունենա համապատասխան խորհրդակցություն, և հանրությունը կտեղեկանա մեր հետագա քայլերի մասին: Ինչ վերաբերվում է ԵԽԽՎ-ում ԲՀԿ պատգամավորների գործողություններին, պետք է հայտնեմ հետևյալը’ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «երբևէ որևէ քայլ չի արվելու, որը կարող է ազդել մեր երկրի վարկի ու հեղինակության վրա, մեր ներքին խնդիրները պետք է լուծվեն ներսում»: Սակայն տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ ԱԺ պատգամավորներին մեր կողմից բաժանված Օսկանյանի և «Սիվիլիթասի» գործին վերաբերվող նյութերը բաժանվելու են նաև ԵԽԽՎ պատգամավորներին բացառապես իրավական հարթության մեջ հարցը դիտարկելու նպատակով:

Հիշեցնում եմ, որ ԲՀԿ քաղխորհուրդը արդեն որակել է Օսկանյանի դեմ հարուցված գործն ու ԱԺ-ում գլխավոր դատախազի միջնորդությունը որպես բացարձակապես անհիմն»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում