«Ժամանակ». Հովիկ Աբրահամյանն իրեն ավելի վատ տեղերում էլ է պատկերացրել
Նմանատիպ
«Ժամանակ» թերթը գրում է, որ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված եւ առաջիկայում «Սիվիլիթասի» գործով մեղադրյալ դարձած Վարդան Օսկանյանն իր ելույթում մատն ուղղելով ԱԺ մեծամասնությանն ասաց, թե ինչ ինձ անեք այսօր, վաղը նույնը ձեզ հետ կլինի։
«Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրինք, թե մտավախություն չունի՞, որ մի օր իր դեմ կարող է գործ հարուցվել։ «Ես ավելի վատ տեղերում եմ ինձ պատկերացրել ժամանակի ընթացքում»,- անկեղծացավ Աբրահամյանը՝ չմանրամասնելով, թե երբ եւ ինչ պայմաններում է նման պատկերացումներ ունեցել։ Ասել է թե՝ հնարավոր է Ձեր դեմ ավելի ծավալո՞ւն գործեր հարուցվեն, քանի որ բավական երկար ժամանակ պաշտոնյա եք եղել՝ հարցրինք Աբրահամյանին։ «Անցյալով մի խոսեք, ես հիմա էլ պաշտոնյա եմ, ձեր ցանկությունները չեն իրականանա»,- հայտարարեց նա»,- գրում է «Ժամանակը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում