«Հայկական ժամանակ». Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը դեռ չկա
Նմանատիպ
Երևանի քաղաքաշինության խորհուրդը դեռ նախորդ ամսվա վերջին պետք է քննարկեր Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Այս ընթացքում դրա համար կոնկրետ օր էր նշվում, հետո այդ ժամկետը տեղափոխվում էր: Երեկ, երբ մեր թղթակիցը հերթական անգամ հետաքրքրվել է’ քննարկվե՞ց մշակութային արժեք հանդիսացող այդ շենքի հետագա ճակատագրին առնչվող նախագիծը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անսպասելի պատասխան է տվել’ նախագիծ դեռեւս չկա:
Հիշեցնենք, որ Փակ շուկայի սեփականատերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Ի սկզբանե նրա նպատակը եղել է շենքը քանդել եւ նույնությամբ նորը կառուցել, ոչ թե՝ ամրացնել եղած վիճակով, ինչպես որ ճիշտ էին համարում շատ մասնագետներ: Այդպիսով, սկզբում շուկայի հիմքերը փորվեցին, ու շինարարություն սկսվեց’ առանց ստորգետնյա հատվածի նախագիծ ունենալու, հիմա էլ’ վերգետնյա հատվածի նախագիծն է «ընդհատակ անցել»: Շուկայի պատերն, ի դեպ, թվում է’ թույլ քամուն անգամ այլեւս չեն դիմանա»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում