«Հայկական ժամանակ». «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև նոր սկանդալ է հասունանում
03/10/2012 10:38
Նմանատիպ
Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» և Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև նոր սկանդալ է հասունանում: Երեկ թերթը տեղեկացրել էր, որ «Ժառանգության» առաջնորդն ասուլիսում հայտարարել է, թե Քոքոբելյանի հետ համաձայնություն է եղել, որ իր մանդատը վայր է դնելուց հետո, մանդատից պետք է հրաժարվի նաև Քոքոբելյանը, ինչը, սակայն, վերջինս չի արել: Նախօրեի երեկոյան, «Ժառանգությունում» քաղխորհրդի նիստ էր հրավիրվել, որի ընթացքում, ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների, քննարկվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ետ վերցնելու հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում