Ոստիկանապետը տիրապետում էր իրավիճակին և պրոֆեսիոնալ կերպով բախումը կանխեց. Սուրեն Շահվերդյան (տեսանյութ)

Ոստիկանապետը տիրապետում էր իրավիճակին և պրոֆեսիոնալ կերպով բախումը կանխեց. Սուրեն Շահվերդյան (տեսանյութ)

«Բաղրամյանից այդ պայքարը պետք է շարունակվի դեպի այլ փողոցներ, քանի որ ագրեսիվ պայքարով են ինչ-որ բանի հասնելու: Ի՞նչ վնասներ ենք կրում, որ դրանք փակվում են, տարիներ շարունակ  անորակ ասֆալտապատում են անում և ամիսներով փողոցները փակում»,– այսօր լրագրողների հետ հանդիպման  նկատեց Սուրեն Շահվերդյանը՝ շեշտելով, որ սա փոփոխությունների սկիզբն է:

«Ես որևէ լիդերի չեմ հավատացել և այսօր էլ չեմ հավատում, բայց այս սոցիալական համախմբումը ողջունում եմ, սրանից լավ հոտ է գալիս: Ինչ վերաբերում է «Ոչ թալանին» շարժման տղաների որոշմանը, վստահեցնում եմ՝ լավ տղաներ են, ես զգում եմ, որ նրանք ազնիվ են, ֆանատներ են և չեն ուղղորդվում, պարզապես այդ պահին այդպես ստացվեց: Հպարտանում եմ նաև այն երիտասարդներով, ովքեր գտնվում են Բաղրամյան պողոտայում. մեր քաղաքական որոշ լիդերներ պետք է օրինակ վերցնեն նրանցից»,- շարունակեց Շսհվերդյանը:

Ի դեպ, նա առաջարկեց բողոքի այլ ձևեր՝ չվճարել գումարը կամ քաղաքի բոլոր հաշվիչները փչացնել:

Անդրադառնալով  ոստիկանության և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքին, ռեժիսորը չբացառեց, որ  նա մի օր  180 աստիճանով փոխվելու  և բացահայտ բնակչության կողքին է լինելու,  թեպետ, ըստ նրա, հունսի 23-ից հետո ոստիկանապետն իրեն շատ պրոֆեսիոնալ դրսևորեց և կարողացավ մեղմել բախման տանող իրավիճակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում