«Հրապարակ». Սկանդալ «Մանկական Եվրատեսիլ-2012»-ի շուրջ
03/10/2012 10:40
Նմանատիպ
Ընդամենը 2 օր առաջ հրապարակվեց «Մանկական Եվրատեսիլ-2012»-ի մեր ներկայացուցի անունը, դա 5 տղաներից կազմված «Compass band» խումբն է: Այս տարի մրցույթը կայանալու է դեկտեմբերի 1-ին, Ամստերդամում: Սակայն երեկ «Հրապարակը» տեղեկացել է, որ Հայաստանից մեկնողի հարցը հարցականի տակ է: Թերթի աղբյուրը հայտնել է, որ մրցույթի արդյունքների հրապարակումից հետո պարզվել է, որ խումբն ինչ-որ խախտումներ է թույլ տվել: Մասնավորապես’ կեղծվել է մասնակիցների տարիքը և այլն, ինչը կարող է մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելու հիմք հանդիսանալ: Այժմ Հանրային հեռուստաընկերությունում կրքերը շիկացած են, և հայտնի չէ, թե սկանդալն ինչով կվերջանա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում