10.1 C
Yerevan

Նոր կայք հայկական կիբեր-տիրույթում. CityBugs.am

Նմանատիպ

Կարոն՝ Արցախյան պատերազմում կյանքի ճանապարհը փակել չթողած հրամանատարը

«Իմ կուսակցությունը իմ երկիրն է ու ժողովուրդը». Կարո Կարո Քահքեջյանն...

Երևանն ու Անկարան զբոսաշրջային շրջանից առաջ կբացեն սահմանը օտարերկրացիների համար

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները վերահաստատել են այս տարի մինչև...

Ադրբեջանցիները կրակ են բացել խաղողայգիներում աշխատող մարդկանց վրա. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե...

Նախօրեին «Այբ» ավագ դպրոցում տեղի ունեցավ CityBugs.am կայքի շնորհանդեսը: Կայքը պատրաստել է X-TECH ընկերությունը:
Ընկերության տնօրեն Արման Աթոյանը միջոցառմանը նշել է, որ կայքը պատրաստվել է 6 ամսվա ընթացքում և նախատեսված է ոչ միայն բողոքների, այլ նաև առաջարկներ համար:

Կայքն ունի քարտեզ, որի միջոցով կարելի է հայտնել կոնկրետ հասցեով խնդիրների մասին և կատարել լուծման առաջարկներ: Առանձնացված են տրանսպորտի, քաղաքաշինության, առողջապահության, կոմունալ տնտեսության, աղբահանության, բնապահպանության, մշակույթի, կրթության, շինարարության և բարեկարգման և այլ բաժիններ’ բողոքներն ու առաջարկները դասակարգելու համար: Աթոյանը հայտնել է, որ որ մոտ ժամանակներս պարզ կդառնա’ արդյոք քաղաքապետարանը կհամագործակցի կայքի հետ’ բողոքներն ու առաջարկները դիտարկելու և դրանց լուծում տալու հարցում:

Կայքը նախատեսված է բոլոր տեսակի բրաուզերների համար, իսկ մինչև տարեվերջ կստեղծվեն Mobile հավելվածներ iOS, Android պլատֆորմների համար: Աթոյանը հավելել է, որ ընկերությունը մտադիր է նմանատիպ կայքեր ստեղծել այլ քաղաքների համար’ gyumri.citybugs.am, vanadzor.citybugs.am, abovyan.citybugs.am և այլն: Ավելի հեռահար ծրագրերում նախատեսվում է ինտեգրել արտասահմանյան քաղաքները:

Կայքի պատրաստման գործընկերներն են «Եվրասիա» հիմնադրամը, USAID-ն, Internews-ն ու «Այբ» դպրոցը:

Կայքի կարգախոսն է՝ «Դարձնենք մեր քաղաքն ավելի լավը ապրելու համար»:

spot_imgspot_img