Երանոս գյուղի գյուղապետը հրաժարական է տալիս. նրա նպատակը Հայաստանից մեկնելն է
03/10/2012 17:35
Նմանատիպ
Այսօր Երանոս գյուղի գյուղապետ Գագիկ Խանսանամյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկացնում է Էկոլուրը: Գյուղապետն ասել է, որ այսպես ապրել ու աշխատել ինքն այլևս չի կարող։
«Հունվարին լրանալու է ուղիղ տաս տարի, որ ես գյուղապետ եմ։ Ես ցավով եմ դուրս գալիս, ամենայն անկեղծությամբ, ստիպված եմ, կան որոշակի հանգամանքներ։ Իմ դուրս գալու նպատակը Հայաստանից գնալն է։ Ես գյուղացի եմ, ունեմ, ֆերմա, իմ սեփական տնտեսությունը, 100 հազար դոլարի չափով վարկ եմ վերցրել բանկից, որի տարեկան տոկոսը կազմում է 22 տոկոս, երբ որ մենք լավ գիտենք, որ շահույթը 20 տոկոսի չի հասնում», ասել է Գագիկ Խանսամանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում