ԲՀԿ. այս շրջանում բումերանգը դառնալու է բավականին լուրջ կատեգորիա
Նմանատիպ
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի գործընկերներ, վերջին շրջանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հստակ ուղղորդված ստահոդ եւ պրովոկացիոն որոշ հրապարակումներ մեկ բանի մասին են վկայում՝ պատվիրատուները ակնհայտորեն ցայտնոտի մեջ են, եւ ակնհայտ է, որ գնալով կորցնում են ինքնատիրապետումը։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ այս կեղտոտ արշավի քաղաքական պատվիրատուների համար պարկեշտությունը անհասկանալի կատեգորիա է, սակայն խորհուրդ եմ տալիս սույն պատվիրատուներին եւ նույնքան անպարկեշտ կատարողներին հիշել բումերանգի հայտնի էֆեկտի մասին։ Վստահեցնում եմ, որ այս շրջանում բումերանգը դառնալու է բավականին լուրջ կատեգորիա, այդ թվում՝ նաեւ քաղաքական։
Ավելի քան ակնառու է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի ընդդիմախոսները, նույնն է թե նմանօրինակ հրապարակումների պատվիրատուները, անցել են քաղաքական բարեկրթության եզրագիծը և այս էժանագին վարքագծի արժանի հակազդեցությունն իրեն շատ երկար սպասեցնել չի տա: Վստահեցնում եմ ձեզ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում